Սնունդը և առողջությունը
Ժողովրդական միջոցներ մրսածության ժամանակ. aravot.am
Հայտնի է, որ եղանակային տատանումների ժամանակ, այն մարդիկ, ովքեր ունեն ցածր իմունիտետ, հակված են մրսածության, որի խորացումը բերում է հարբուխի, հազի: Հարբուխը, որը նաեւ կոչվում են քթաբորբ կամ ռինիտ, քթի լորձաթաղանթի բորբոքումն է: Մասնագետները նշում են, որ, սովորաբար, հարբուխն առաջանում է տարբեր մանրէներով եւ վիրուսներով ախտահարվելիս:
Հիվանդության առաջացմանը նպաստում են մրսածությունը, օդի խիստ փոշոտվածությունն ու աղտոտվածությունը: Քրոնիկական հարբուխի առաջացմանը նպաստում են ալկոհոլի չարաշահումը, սրտի եւ երիկամների հիվանդությունները եւ այլն:
Եթե սուր հարբուխը հաճախ է կրկնվում, կարող է դառնալ քրոնիկական, որը հանգեցնում է քթի խոռոչի լորձաթաղանթի գերաճի, շնչառության դժվարացման կամ հետաճման (լորձաթաղանթի բարակում): Այս պարագայում դժվարանում է լորձաթաղանթի ֆունկցիայի ու հոտառության վերականգնումը: Ուստի կարեւոր է քրոնիկական հարբուխի կանխումը: Հիվանդության հետագա խորացումը կանխելու նպատակով մասնագետները հաճախ խորհուրդ են տալիս խմել տաք թեյ` մեղրով կամ մորու մուրաբայով, քթանցքների մեջ կաթեցնել բժշկի նշանակած անոթասեղմիչ կաթիլներ: Արդյունքում՝ պակասում է լորձաթաղանթի այտուցը, քչանում է արտադրությունը, լավանում քթային շնչառությունը:
Շատ կարեւոր է նաեւ քթի ճիշտ մաքրումը, որը պետք է կատարվի առանց լարվածության եւ յուրաքանչյուր քթանցքը` հաջորդաբար, որպեսզի մանրէները չթափանցեն միջին ականջ: Բորբոքային գործընթացը քրոնիկականի չվերածվելու համար հարկավոր է խստորեն կատարել բժշկի նշանակումները: Այս շրջանում շատ կարեւոր դեր է կատարում օրգանիզմի կոփումը, ինչը հնարավորություն է տալիս հարմարվել ջերմաստիճանի փոփոխություններին: Հազով ուղեկցվող հիվանդությունն ախտորոշելու կամ բուժելու համար անհրաժեշտ է դիմել բժշկի: Բրոնխներից արտադրության հեռացմանը նպաստող հազը սովորաբար պետք չէ ընկճել: Նման դեպքերում նշանակում են խորխաբեր դեղեր:
Մրսածության, հազի, գլխացավի, տենդի, ինչպես նաեւ հոդաբորբի, ռեւմատիզմի, թոքային հիվանդությունների դեպքում, դեռեւս հնուց ի վեր իբրեւ ցավազրկող, ջերմությունը իջեցնող, միզամուղ, քրտնաբեր միջոց օգտագործվել է ռեհանը: Այս հրաշալի բույսն ունի նաեւ հակաբորբոքային եւ հակասպաստիկ ներգործություն: Արդյունավետ է ե’ւ եփուկի, ե’ւ թուրմի ընդունումը: Հազի, մրսածության դեպքում նաեւ շատ օգտակար է հետեւյալ միջոցը. սերկեւիլը եփել կաթի մեջ եւ ստացված զանգվածն ուտել:
Կոճապղպեղի արմատն ունի բուժիչ հատկություն: Կաթի մեջ լցնել մեկ թեյի գդալ կոճապղպեղի փոշի, ապա եռացնել, ավելացնել մեղր եւ խմել. ե՛վ համեղ է, ե՛ւ օգտակար՝ հատկապես մրսածության, հազի ժամանակ: Լարինգիտի՝ կոկորդաբորբի եւ ձայնալարերի խզման դեպքում շատ օգտակար է հետեւյալ բուժամիջոցը. 0,5 բաժակ անիսոնի սերմը 1 բաժակ ջրում եփել 15 րոպե: Մի քիչ հովացնելուց հետո քամել, եփուկի վրա ավելացնել 1/4 բաժակ մաքուր մեղր եւ նորից եփել: Այնուհետեւ ավելացնել 1 ճաշի գդալ կոնյակ: Ընդունել 30 րոպեն մեկ՝ մեկական ճաշի գդալ:
03.11.2016 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ